33-37
33. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը և ընդգծել ածանցները:
Վայրի-ի, խոհուն-ուն, մրգատու-ատու, մականուն-ուն, փութկոտ-կոտ, մուրացկան-կան, առհավետ-ետ, արգելակ-ակ, գունեղ-եղ, ոսկեգույն-ույն, նվազագույն-ույն, բանակ-ակ, խորք-որք, միածին-ին, զայրույթ-ույթ, դռնակ-նակ, միաբան-ան, իշխան-ան, հարսնացու-ացու:
34.Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի
լուսավոր սենյակ – լուսավոր մտքեր
բարձր սար – բարձր նպատակներ
սև գրիչ – սև մտածողություն
տափակ տանիք – տափակ մտածելակերպ
սուր դանակ – սուր լեզու
ծանր իր – ծանր հոգի
խոր ձոր – խոր մտքեր
35. Կետերի փոխարեն գրիր ածանցներ:
Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
արմավենու
ուժեղ
հարսնացու
տենչալի
գործիք
մետաղագործ
խռոված
փայլուն
վերջանալ
հոտազուրկ
հուրեղեն
խնձորենի
36.Լրացրու ա հոդակապ ունեցող բառերի՝
ա. առաջին բաղադրիչները՝ ….նվեր, …բնակ, …. ծաղիկ, ….խաղ, ….տուն, խումբ….:
բ. երկրորդ բաղադրիչները՝ մարդաբնակ, հացավաճառ, զարդասեղան, հողագործ, օդանավ, նավավար։
37.Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:
1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են մի.ատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վեր ընկան: Բայց Շվեցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:
Խիղճը
Զարան անունով եղնիկը հրաշքով թևեր ուներ։ Բայց նա չէր թռչում։ Նա միայն օգնության համար էր դրանք բացում։
Մի օր Սևակ անունով մի տղա կորավ անտառում։ Նա լռել էր, չգիտեր՝ ուր գնալ։ Զարանը տեսավ նրան ու մոտեցավ։
Ուզու՞մ ես օգնություն,- հարցրեց Զարանը։
Սևակը գլուխը քորեց ու ժպտաց։ Զարանը թևերը բացեց ու ցույց տվեց ճանապարհը։
Ինքներդ ուժ գտեք, բայց երբ էլ դժվար լինի՝ օգնություն կլինի,- ասաց Զարանը։
Սևակը երջանիկ դուրս եկավ անտառից։
31-33
31.Տրված նախածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ:
Ան-
Անհաջող
Անկեղծ
Անպատասխանատու
Ապ-
Ապառիկ
Ապառազմ
Ապագա
Բաց-
Բացատրել
Բացուղի
Բացվել
Գեր-
Գերբարձր
Գերհզոր
Գերշահավետ
Դժ-
Դժվար
Դժգոհ
Դժբախտ
Համ-
Համագործակցություն
Համահայկական
Համաշնորհ
Հակ-
Հակադարձել
Հակառակ
Հակասություն
Ստոր-
Ստորագրություն
Ստորգետնյա
Ստորիկ
Չ-
Չար
Չափազանց
Չեզոք
Տ-
Տեսանելի
Տաղանդավոր
Տեղեկություն
Դեր-
Դերակատար
Դերասան
Դերասանուհի
Արտ-
Արտահայտություն
Արտաքին
Արտագաղթ
Փոխ-
Փոխարինել
Փոխել
Փոխվարչապետ
Ենթ-
Ենթադաս
Ենթարկվել
Ենթակա
Անդր-
Անդրադարձ
Անդրիմել
Անդրադառնալ
32.Տրված վերջածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ;
33. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը և ընդգծել ածանցները:
Վայրի, խոհուն, մրգատու, մականուն, փութկոտ, մուրացկան, առհավետ, արգելակ, գունեղ, ոսկեգույն, նվազագույն, բանակ, խորք, միածին, զայրույթ, դռնակ, միաբան, իշխան, հարսնացու:
26-30
26․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․
27․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ- Բարձրաձայն
Քաղցրաձայն – Քաղցրիկ
Վսեմաշուք – Վսեմադիր
Տիրակալ – Տիրամիտ
Վճռաբեկ – Վճռահար
Սառնաղբյուր – Սառցաբեկոր
Վարկանիշ – Վարձանիշ
Դալկադեմ – Դալկաբեկ
Ցատկահարթակ – Ցատկասարք
Հոռետես – Հոռետեսություն
28․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել ջութակի վրա (ջութակը ֆիզիկապես չի նշանակվում որպես «համակարգ» կամ «վերաբերում», ուստի «վրա» ճիշտ է):
Կռվել թշնամու դեմ (քրքվելը նշում է ընդդիմախոսին, ուստի «դեմ» ճիշտ է):
Վերաբերել հարցին (հարցին վերաբերմամբ կապված է, ուստի «հարցին» ճիշտ է):
Վատ վերաբերվել ընկերոջը (երևում փոխադարձ վերաբերմունք, ուստի «ընկերոջը» ճիշտ է):
Անհանգստանալ կատարվածից (պատճառներին վերաբերում ենք, ուստի «կատարվածից» ճիշտ է):
Մասնակցել մրցույթին (մասնակցում ենք՝ «մրցույթին», այլ ոչ թե «մրցույթում»):
Հաղթել մրցույթում (իրական հաղթանակը տեղի է ունենում մրցույթում):
Կասկածել ընկերոջը (արդյունքում կասկածել մյուսին կամ նրանց խելքը):
Համաձայն լինել առաջարկին (փոխազդում՝ կոնկրետ առաջարկում):
29․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
30․ Տեքստը վերականգնի՛ր ` նախադասությունները վերադասավորելով:
Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:
1-4
Տարվա այդ եղանակին, երբ վաղուց տապալված էր տան պատերի տակ ու գոմի կտուրին աճող մարդահասակ եղինջը, չորացել կամ անասունի կեր էր դարձել պատշգամբին խճճվող ծաղկալոբին, երբ ծերունական կմախքի ողջ անճոռնիությամբ բակում տարածվել էր հսկա ընկուզենին,— ոչինչ չկար, որ քողարկեր գորշ մանրաքարով շարված պատերը, մառանահարկի վրա կախ ընկած, լողակագայն ներկաբծերով պատշգամբը և պատշգամբ տանող սանդուղքի ոստոտ-անտաշ բազրիքը, որը մետաղալարով պատշգամբի սյունին կլպած հացենու մի ձող էր։
Այդ խեղճության կնճռոտ ճակատին այս առավոտ դրոշմվել էր նաև անտերության կնիքը։
Կողապատի ներկաթափ շրջանակով քառակուսի պատուհանից կանացի մարմանդ լացի ձայն էր գալիս։ Ողբը կցկտուր էր, ամեն ներս մտնողի հետ սաստկանում-մարում էր և ողբերգական բան չկար մեջը: Ծերունիները, որոնց ծանրացած ականջները արտակարգ սուր են ընկալում մահվան ձայնը, այս տան առաջին այցելուներն էին։ Նրանք մեկիկ-մեկիկ բացում էին ցանկապատի դուռը, անձայն բարևում էին կանուխ եկողներին, սգավոր-դանդաղ բարձրանում էին ննջեցյալի մոտ, կանգնում սգացող կանանց մեջ ըստ պատշաճի, ապա նույնքան անշտապ իջնում էին ճռնչացող սանդուղքով, նույն միանշանակ հոգոցով տեղավորվում հաճարենու գերանին, որի վրա դրացու ձեռնահաս հարսը թաղիք ու կարպետ էր փռել։
Ձմռան ճնճուղների նման գերանին շարված, թիկունքները հորիզոնից չբարձրացող ուշ աշնան արևին հարմարեցնելով, ծերերը պատրաստվում էին տեղին ու իրավիճակին վայել զրույցի։
— Թանդ ձմեռ կլինի։
— Հաա՜, գարունքը կուշանա…
Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։ Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու… Քրքրում էին հիշողությունները, քննում տոհմագրությունները, տալիս-առնում… Այ, այսինչը արդեն հոտաղ էր, իսկ ինքը վարտիքով էր ման գալիս։ Այնինչին ինքն է ձի նստել սովորեցրել, ջահել է, բայց նրանց ցեղում երկար ապրող չի եղել։ Այս մեկն էլ հարյուրի մոտ է, բայց դա ոչ մի նշանակություն չունի, նրա հայրն էլ ու պապն էլ հարյուրից ավելի ապրեցին… Ուրեմն, հաջորդը ո՞վ է լինելու։ Այսինքն, ի՞նչ նշանակություն ունի, մի տարի ուշ, մի տարի շուտ՝ բոլորն էլ հերթով գնալու են… Բայց գտնում էին։ Այնուամենայնիվ, ամենքը մեկին գտնում, իրենից առաջ էր գցում և հաջորդը չլինելու հույսից ուշ աշնան արևը դիպչում էր նրանց թիկունքին։ Եվ յուրաքանչյուրի հույսը մահվան դատավճիռ էր ինչ-որ մեկի համար։
Ողբը նախկին հանգով ելևէջում էր, սանդուղքը յուրովի ցավով ճռնչում էր ելումուտ անողների ոտքերի տակ, տարեցները գանգատվում էին անքուն անցկացրած գիշերից, սրունքների, կոնքի, հազար ու մի ցավից, խոսում էին ճակատագրի կամ աստծու քմահաճություններից… Բայց տանը ննջեցյալ կար՝ պիտի ննջեցյալի մասին խոսեին։
Արտեմը՝ տարեցներից ուսյալն ու հարգվածը, առաջին ձայնի իրավունքով, այդ իրավունքով դատապարտվածի կնիքը դեմքին, հազաց, կոկորդը մաքրեց ու թիկունքը շտկել ջանալով՝ սկսեց ծխամորճը լցնել։ Մյուսները դեմքներին ծանր լսողի արտահայտություն տվեցին և Արտեմը ասաց.
— Ոսկի մարդ էր ողորմած հոգին։
«Հա, հըմ»,— պատրաստակամ քրթմնջացին ունկնդիրները, բայց նա չշարունակեց։ Պատշաճ դադարի վայրկյանները անցան, լռությունը սաստկանում էր, այնինչ Արտեմը մտախոհ ծխում էր ու մտածում, որ պատշգամբի սյունն ի վար կախած տաքդեղի շարոցը ցուրտը կտանի։
Անհարմար լռությունը լցնելու համար մեկը սկսում է մի միջադեպ պատմել իր ու Վարոսի մանկությունից, ինչ-որ էշի, էշի պոչից գերան կապելու, զառիթափից էշի գլորվելու մասին պատմություն, բայց սաստող հայացքների տակ անպատեհ պատմությունը ընդհատում է։
— Խոտհարքի էինք, Միջահանդում,— վերջապես Արտեմը բան է մտաբերում։— Հունիսն էր, շո՜գ, քրտինքը փողքներից կաթում էր։ Ողորմած հոգին, մեկ էլ տեսնենք, կուլեն առած՝ աղբյուրից բարձրանում է։ Ձեն տվինք՝ Վա՛րոս, Վա՛րաս, Վա՛րոս, ծարավ ենք, ծարա՜վ… Ողորմած հոգին ճամփեն ծռեց, եկավ կուլեն դրեց գերանդիների առաջ, թե՝ խմեք…
«Հա, հըմ»— արեցին լսողները ու սրտնեղությունից սկսեցին անհանգիստ շուռումուռ գալ, ձեռքները ծխախոտին գցել,.. Մեծացան, գլխներին խելք չմնաց։ Հանգուցյալը տանը դրած, իրենք նրա կյանքից մի լավ բան չունեն հիշելու։ Մի կյանք նույն գյուղում են ապրել ու հիշելու բան չունեն։ Գյուղն էլ գյուղ լինի՝ ութսուն-իննսուն տուն, կարելի է ասել դուռ-դռան են ապրել։
Խեթ հայացքները ծակծկում էին Վարոսի դրկից Ասատուրին — խոսել չի՞ ուղում։ Թշնամություն-բան չեն ունեցել, ինչո՞ւ չպիաի խոսի։ Հիսուն տարվա հարևան են եղել, ասելու բան կունենա։ Անկապ բաներ էին ասում ու խեթում Ասատուրին, հազում՝ խեթում էին, տնքում խեթում էին, ծածուկ հայացքները բացվում, դառնում էին համառ, դառնում էին պահանջկոտ-աղաչական, իսկ Ասատուրը նստած տեղը երկտակվել, «տեր-ողորմյան» խոթել էր աչքերը, նեղ ճակատից քունքերով քթարմատները իջնող կնճիռները մտքի լարումից սեղմվել, պաշարել էին ջրակալած աչքերը։ Այդ տամուկ աչքերի մեջ անցյալի հեղհեղուկ պատկերներ էին լողում, կայծկլտում-մարում էին տպավորիչ օրերի, տպավորիչ պահերի ուրվագծերը և հանկարծ հստակ դեմքեր էին ցոլանում… Բայց այդ դեմքերի մեջ չկար Վարոսի դեմքը։
Այդպես էլ երկտակված, անտեղի բան ասելը գիտակցողի խոնարհությամբ Ասատուրը սկսեց.
— Միտներդ է՞, մի տարի ուժեղ սելավ արավ,— ու քանի որ ասելիքը դատարկ բան էր, դադար չտվեց, որ հաստատեն,— ուրեմն, էդ սելավը սրբեց տարավ մեր ներքի արտը։ Սելավը Վարոսի տան պատն էլ քանդեց… Հրեն էդ պատը։— Ու մինչ ցավակից հայացքները թափառում էին նորոգված պատին, Ասատուրն ամփոփեց։— Ի՞նչ տանջանք քաշեց ողորմած հոգին էդ պատի վրա…
Կեսօրն անց էր, երբ չներկած, թարմ սոճու բույրով դագաղը բակ բերին։ Կափարիչը հենեցին լուսամուտի տակի պատին և պատի տակ պպզած ջահելները խուճապահար երամով վեր թռան։ Ինչ-որ մեկը հիշեց մայրաքաղաքում վախճանված համագյուղացու դագաղը՝ սեփ-սև լաքապատ, կարմիր շերտերով, կափարիչին՝ դեղին ժապավենից հսկայական վարդ, իսկ բռնակները՝ ողորկ ու փայլուն, որ դագաղը իջեցնելիս պտտելով հանեցին, ոչ թե սրա նման, որ քարով ջարդես։
Դե, որ անցողաց մասին խոսք գնաց, խոսեցին տարիներ առաջ մեռածներից, նրանց կենսագրության մեջ սխրալի էջեր գտան, մարդասիրությո՜ւն, մեծահոգաթյո՜ւն, նեղ օրին հասնելու շնորհք ու սիրտ… Միայն թե հանգուցյալը կողքներին էր և զեղումները կարճ կապեցին…
Լեռնապարի ատամնաշարին քսվելով՝ արևը մոտենում էր մայրամուտին։ Արևի սփրթնած սկավառակից ցուրտ էր փչում: Ցուրտը խաղում էր փչված ոսկորների մեջ, հաճարենու գերանից մեկ-մեկ պոկում էր կորամեջք կերպարանքները և քշում գյուղի փողոցներով դեպի վառարանների տաքությունը՝ փափուկ անկողինների ու կոշտ անքնության խոստումով։
Տաքդեղի շարոցը խշխշում էր մայրամուտի շնչից։
Իսկ քառակուսի պատուհանից լսվում էր ողբասացի խռպոտած ձայնը.
— Տան հացը պակաս չես արել, Վարոս ջան… Կրակը թեժ ես պահել, Վարոս ջան… Կտուրը չի կաթել, Վարոս ջան…
Հանգուցյալի կինը կարճ դադարներ էր տալիս և փոքրաթիվ կանանց խումբը չոր, համառոտ հեկեկոցով հավաստում էր հանգուցյալի առաքինությունները:
1 .Պատմվածքն ինչո՞ւ էր վերնագրված «Ոսկի մարդը»։
Պատմվածքի վերնագիրը «Ոսկի մարդը» ծանոթացնում է Վարոսին՝ մահացածին, որպես մարդ, ով ուներ բարձր մարդկային արժեքներ:
2.Ո՞ր հատվածներն են քեզ հուշում, որ տարեցներն իրավիճակին ոչ հարմար պատմություններ են պատմում։
Անհարմար լռությունը լցնելու համար մեկը սկսում է մի միջադեպ պատմել իր ու Վարոսի մանկությունից, ինչ-որ էշի, էշի պոչից գերան կապելու, զառիթափից էշի գլորվելու մասին պատմություն
3.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից ազդեցիկ հատվածը եւ հիմնավորի’ր։
«Կողապատի ներկաթափ շրջանակով քառակուսի պատուհանից կանացի մարմանդ լացի ձայն էր գալիս։ Ողբը կցկտուր էր, ամեն ներս մտնողի հետ սաստկանում-մարում էր և ողբերգական բան չկար մեջը»:
Այս հատվածը շատ ազդեցիկ է, քանի որ այն նկարագրում է մահվան մթնոլորտը
4.Ո՞ր տողերն են ընթերցողին նախապատրաստում կատարվելիք մոտալուտ ողբերգությանը։
Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։ Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու:
Հարի Բրաունի նամակը դստերը
30․ Հարի Բրաունի նամակը դստերը
Շուտով Ծննդյան տոներն են, և ես նորից չգիտեմ` ինչ նվիրել քեզ: Ես գիտեմ, որ դու սիրում ես գրքեր, խաղեր ու շորեր: Բայց ես ուզում եմ քեզ նվիրել մի բան, որը քեզ հետ կլինի ընդմիշտ: Այնպիսի մի բան, որը քեզ ամեն Ծննդյան տոներին կհիշեցնի իմ մասին: Եվ ես, կարծես, գիտեմ, թե ինչ կարող եմ քեզ տալ: Մի պարզ ճշմարտություն, որի մասին ես միանգամից չեմ իմացել: Եթե դա դու հիմա հասկանաս, այն քո կյանքն ավելի լավը կդարձնի: Դու ավելի պաշտպանված կլինես խնդիրներից: Ես քեզ նվիրում եմ մի պարզ ճշմարտություն:
Ոչ ոք պարտավոր չէ ինչ—որ բան անել քեզ համար:
Ինչ է դա նշանակո՞ւմ: Ինչպե՞ս կարող է այդ պարզ ճշմարտությունն այդքան կարևոր լինել: Հնարավոր է, հիմա այս ամենը քեզ կարևոր չի թվում, բայց այս սկզբունքը կփրկի քո կյանքը: Ոչ ոք չի ապրում քեզ համար, իմ սիրելի բալիկ, որովհետև, դու դու ես, և ուրիշ ոչ ոք: Ամեն մեկն ապրում է իր համար, իր երջանկության համար: Եվ ինչքան շուտ դա հասկանաս, այնքան արագ կազատվես սպասումից, որ ինչ-որ մեկը քեզ կարող է երջանիկ դարձնել: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել:
Եթե ինչ—որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ:
Փորձիր հասկանալ, թե այդ ո՞ր յուրահատկության համար են քեզ սիրում և ջանքեր գործադրիր, որ սիրեն ավելի շատ: Եվ եթե մարդիկ քեզ համար ինչ-որ բան են անում` միայն այն պատճառով, որ ուզում են: Ուրեմն, դու ինչ-որ մի պատճառով թանկ ես նրանց համար: Բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը պարտավոր է քեզ ինչ-որ բան: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ հարգել քեզ: Որոշ մարդիկ բարի էլ չեն լինի: Բայց հենց դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն լինել բարի, կսովորես խուսափել մարդկանցից, որոնք քեզ ցավ են պատճառում: Այո, դու էլ քո հերթին ոչ ոքի համար ոչինչ անել պարտավոր չես: Եվ նորից. Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:
Այդ դեպքում ուրիշներն էլ կձգվեն դեպի քեզ, կցանկանան աջակցել քեզ, կիսվել քեզ հետ: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանա քեզ հետ լինել, խնդիրը դու չես լինի: Եթե դա տեղի ունենա, ուրեմն փնտրիր ուրիշ հարաբերություններ, որոնք դու ես ուզում: Թող ուրիշի խնդիրը քո խնդիրը չդառնա: Երբ դու հասկանաս, որ շրջապատի սիրուն ու հարգանքին պետք է արժանանալ, երբեք անհնարինը չես սպասի ու չես հիասթափվի: Ուրիշները չպետք է կիսվեն քեզ հետ իրենց զգացմունքներով, մտքերով: Բայց եթե դա անում են, ուրեմն դու արժանի ես դրան: Դու կարող ես հպարտանալ քո ունեցած սիրով, ընկերների հարգանքով, բայց մի մտածիր, որ այդպես էլ պետք է լինի, այդպես կարող ես շատ հեշտ կորցնել ձեռք բերածդ: Նրանք քեզ օրենքով չեն պատկանում, այդ ամենին պետք է արժանանալ:
Իմ ուսերից կարծես քար ընկավ, երբ հասկացա, որ ոչ ոք պարտավոր չէ ինձ համար ինչ-որ բան անել: Մինչև այն պահը, երբ չգիտեի դա, ես չափազանց շատ ջանքեր էի գործադրում, երբ չէի հասնում իմ ուզածին:
Ոչ ոք պարտավոր չէ ինձ հենց այնպես հարգել, ընկերություն անել ինձ հետ, սիրել, ապահովել իմ զարգացումը:
Արդյունքում, իմ հարաբերությունները միայն շահեցին, ես սովորեցի լինել մարդկանց հետ, որոնց հետ ուզում եմ լինել, և անել այն ամենը, ինչ ուզում եմ: Այդ ընկալումն ինձ տվեց ընկերներ, գործընկերներ, սիրելիներ, պոտենցիալ հաճախորդներ: Այն ինձ միշտ հիշեցնում է, որ իմ ուզածը ստանալ կարող եմ, եթե հաջողվի ուրիշ մարդու համար լսելի դառնալ: Ես պետք է հասկանամ, թե ինչ է նա զգում, ինչն է նրա համար կարևոր, ինչ է նա ուզում: Միայն այդ դեպքում ես կհասկանամ` ուզո՞ւմ եմ այդ մարդու հետ կապ ունենալ, թե՞ ոչ: Դժվար է երկու բառով բացատրել, թե ինչ եմ սովորել այս տարիների ընթացքում: Բայց գուցե ամեն Տոնին դու կարդաս այս նամակը ու ամեն անգամ ավելի ու ավելի շատ բան հասկանաս: Հուսով եմ, այդպես էլ կլինի, որովհետև պետք է, որքան հնարավոր է, շուտ հասկանալ. ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Առաջադրանքներ
Ա) Բացատրե՛ք մտքերից յուրաքանչյուրն ըստ ստեղծագործության․ համաձա՞յն եք դրանց հետ, թե՞ ոչ։ Հիմնավորե՛ք։
Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Այս միտքն ընդգծում է այն գաղափարը, որ մարդիկ ազատ են իրենց գործողություններում և չեն պարտավոր որևէ մեկին ոչինչ տալ կամ անել
Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ:
Այս միտքը խոսում է այն մասին, որ սիրո և վերաբերմունքի արժանանալը կախված է մեր էությունից
Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:
Այս միտքը պնդում է, որ մեր բարելավումը և ինքնակատարելագործումը պետք է լինեն անձնական
Ոչ ոք պարտավոր չէ քեզ հենց այնպես հարգել, ընկերություն անել քեզ հետ, սիրել, ապահովել քո զարգացումը:
Այս արտահայտությունը նշում է, որ մենք չպետք է ակնկալենք, որ ուրիշները կվարվեն մեզ հետ այնպես, ինչպես մենք ենք ուզում:
Բ) Բնութագրե՛ք նամակի հեղինակին ՝ ըստ իր ներկայացրած մտքերի։
Նամակի հեղինակն ինքնավստահ և մեծապես ինքնակառավարվող անձնավորություն է
Русский урок 2
Напишите правильно местоимения.
Они учатся в университете. Ты работаешь на рынке? Он говорит правильно.
Я гуляю в парке. Мы отдыхаем после занятий. Ты помнишь, как её зовут?
Кто обедаете дома? Ты читаешь новый журнал? Я не понимаю тебя. Мы
переводим текст. Она знает это слово. Мы умеем писать по-русски. Я рисую
город. Вы узнаёте это место? Они помнят свой дом. Когда Ты встаёшь? Где Они
гуляют? Вы меня помните? Кому Ты звонишь? …
3. Закончите предложения по образцу.
Образец: Я читаю, и они… .
Я читаю, и они читают.
Он работает, и мы работаем . Ты разговариваешь, и они разговаривают . Я спрашиваю, и
ты спрашиваешь . Мы отвечаем, и вы отвечаете . Он рисует, и я рисую . Мы понимаем, и она понимает . Он
говорит, и ты говоришь . Мы помним, и они помнят . Он отдыхает, и ты отдыхаешь .
Мы
переводим, и вы переводите . Они гуляют, и я гуляю. Я занимаюсь, и она занимается .
Брат
работает, и родители работают . Я учусь, и друг учится . Он слушает радио, и они слушают радио. Мы играем, и дети играют . Я умею готовить, и сестра умеет готовить.
3. Закончите предложения по образцу.
Образец: Я отдыхаю, а они … .
Я отдыхаю, а они работают.
Преподаватель объясняет, а студенты не понимают . Мама готовит обед, а дочь не ест .
Мы читаем, а ты играешь . Я слушаю её , а она не слушает . Он смотрит фильм, а я учусь . Брат
работает, а сестра отдыхает . Они занимаются, а вы играете . Я учу новые слова, а друг фильм смотрит
по телефону. Дети играют, а мама готовит ужин. Бабушка читает сказки, а внук не слушает
4.Поставьте и напишите в скобках вопрос и определите падеж существительного.
Катались ( на чём ) на машине. (… падеж).
Шли ( по … ) по площади . ( … падеж).
Отплыл ( от … ) от причала. ( ….. падеж).
Подбежал ( к …. ) к кровати. ( … падеж).
Прыгает ( …. ) белка. ( … падеж).
Достали ( … ) мяч. ( … падеж)
Гуляли ( за … ) за школой. ( … падеж).
Написал ( в ….. ) в тетради. ( … падеж).
Кружились ( в … ) в воздухе.( … падеж).
Мылись ( … ) шампунем. ( .. . падеж).
Գործնական աշխատանք 16-20
16.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ:
17.Շարքերում գտիր ուղղագրական սխալները:
արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
արհամարել, տարորոշել, ավելորդ, բոխկ
քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի
պարքև, պանդուղտ, սայթակել, դշխուհի
18.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ
տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի
19. Մեկ բառով գրի´ր տրված դարձվածքների իմաստները.
Արյունը գլխին խփել-զայրանալ
Լեզուն բռնվել-կարկամել
Քարը փեշից թափել- զիջել
Զենքերը վայր դնել-հաշտվել
20.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ուղեբեռ, փունջ, անձրև, տղամարդ, գամփռ, սպա, ակումբ, արկղ, գառ, ֆիդայի, օդաչու, վիպասան, հարս, վաճառատուն, եղնիկ, ժամացույց, իտալացի, թի, պատշար, մատենագիր, դուռ, սանր, սկյուռ, հողագործ, նուռ, գինի, սիրտ, ծառաբուն, ձու, պատճեն, տետր, ծունկ, զեբր: