ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Իտալիայի վերամիավորման և պետության կառա վարման հարցերին էին նվիրված Նիկոլո Մաքիավելու «Տիրակալը» և «Ֆլորենցիայի պատմությունը» աշխատությունները: Մաքիավելու նպատակը միասնական ու անկախ Իտալիայի ստեղծումն էր: Նրա կարծիքով այս նպատակին հասնելու համար չպետք է կանգ առնել բռնության, կեղծիքի և դաժանության առջև: «Նպատակն արդարացնում է միջոցները»,— ասում էր նա:

 

Վերածննդի մշակույթը մեծ դեր է խաղացել իտալացիների պատմության մեջ: Ներքին կռիվներից և օտարերկրյա տիրապետությունից թուլացած Իտալիայում նոր մշակույթի հիման վրա սկսեց զարգանալ ազգային միասնության գիտակցությունը: Սակայն այդ ժամանակ չկային Իտալիան միավորող ուժեր, ուստի երկիրը դեռ երկար ժամանակ մնաց մասնատված:

 

Հյուսիսային Վերածնունդը

 

Վերածնունդը Իտալիայից տարածվեց եվրոպական մյուս երկրներում, որոնք հիմնականում ընկած էին Իտալիայից հյուսիս: Այդտեղի նոր մշակույթը ստացել է Հյուսիսային Վերածնունդ ընդհանրական անվանումը:

 

Դրա նշանավոր գործիչներից էր նիդերլանդացի Էրազմ Ռոտերդամցին: Նրան մեծ հռչակ բերեց «Գովք հիմարության» երգիծական ստեղծագործությունը: Նա ծաղրի է ենթարկում եկեղեցու քարացած կանոնները և մարդկանց արատները:

 

Նշանավոր հումանիստ էր անգլիացի Թոմաս Մորը: Նա հայտնի դարձավ «Ուտոպիա» գրական ստեղծագործությամբ:

 

Զարգացում ապրեց նաև Հյուսիսային Վերածննդի արվեստը: Այդ բնագավառում հատկապես մեծ հռչակ էին վայելում Ալբրեխտ Դյուրերը, Ռեմբրանդտը և Պիտեր Բրոյգել Ավագը:

 

Այսպիսով՝ Վերածննդի դարաշրջանում սկսեց ձևավորվել եվրոպական նոր մշակույթը:

 

ԱՄՓՈՓԻՉ ՀԱՐՑԵՐ

 

Ինչո՞ւ մշակույթի ծաղկման դարաշրջանը կոչվեց Վերածնունդ:

Վերածնունդ է կոչվում որովհետև այդ ժամանակ վերածնվեց անտիկ Հին Հունաստանի և Հռոմի մշակույթը գիտությունը և արվեստը։

Ո՞ր ժամանակաշրջանն է կոչվում Բարձր Վերածնունդ և ինչո՞ւ:

Բարձր Վերածնունդը 15-րդ դարի վերջ – 16-րդ դարի սկիզբ այն շրջանն է երբ արվեստը հասավ իր ամենաբարձր կատարելությանը։

Վերածննդի հեղինակները որ հարցերի ուսումնասիրությունն էին կարևորում։

մարդու անհատականությունը

մարդու իրավունքներն ու արժանապատվությունը

բնության ուսումնասիրությունը

գիտությունը և կրթությունը

Ո՞վ է համարվում առաջին հումանիստը:

Ներկայացրո՛ւ Վերածննդի նշանավոր արվեստագետների ստեղծագործությունները:

Դրանցից որո՞նց նյութն է Աստվածաշնչից:

Գիտե՞ս որևէ ստեղծագործություն, որի նյութը ծագում է անտիկ մշակույթից:

Նշի՛ր մի քանի հումանիստների և նրանց ստեղծագործությունները:

Ի՞նչ կարևոր գաղափարներ էին առաջադրում Բարձր Վերածննդի և Հյուսիսային Վերածննդի հումանիստները:

Թոմաս Մորի ստեղծագործությունն ինչո՞ւ էր կոչվում «Ուտոպիա»:

Վանի թագավորությունը՝ հայտնի նաև որպես Ուրարտու, ձևավորվել է Ք.ա. I հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում՝ Նաիրի երկրների աստիճանական միավորման արդյունքում։ Նրա կազմավորման կարևոր նախադրյալներից էին առևտրային ուղիների փոփոխությունը և Ասորեստանի հարձակումներին դիմակայելու անհրաժեշտությունը, որոնք լեռնաշխարհի ցեղային միություններին մղեցին միավորվելու կենտրոնացված իշխանության ներքո։ Ք.ա. IX դարի կեսերին արդեն ձևավորվեց միասնական պետություն, որն իր արքաների կողմից կոչվում էր Բիայնիլի, իսկ պատմության մեջ առավել հայտնի դարձավ Ուրարտու անունով։ Վանի թագավորությունը կարևոր դեր խաղաց տարածաշրջանում՝ դառնալով քաղաքական, տնտեսական և ռազմական հզոր կենտրոն։

Հենաշարժիչ համակարգ: Ոսկրերի կառուցվածքը և աճը

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`
  •  Հենարանային
  •  Պաշտպանական
  •  Տեղաշարժման
  •  Արյունաստեղծ
Anatomy.jpg
Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։
Ոսկրահյուսվածք

 

Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
stroenie-kostei-cheloveka.jpg
Ոսկրերի կառուցվածքը և տեսակները
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:
Ուշադրություն
Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները  խողովակավոր, տափակ և սպունգանման (խառը)։

Խողովակավորերկար ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուրը կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչը։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։

Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) ևկարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։
Սպունգանման (խառը) ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։
Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր):

Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։

 

 
18009960_656659744539063_1646731505_n.jpg
Ոսկրերի միացման տեսակները

Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից։

Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ), կիսաշարժուն և շարժուն։
Անընդհատ միացումների դեպքում ոսկորները միմյանց միացած են անշարժ: Ընդ որում, անշարժ միացումը կարող է լինել կարերով կամ սերտաճմամբ: Ոսկրերն իրար միանում են շարակցական, աճառային կամ ոսկրային շերտերով (գանգի կարանները, կոնքի ոսկրերի սերտաճումը)։
Շատ ոսկրեր իրար միանում են աճառային միջնաշերտով։ Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժունմիացում (ողերի միացումները) կամ տափակ հոդ:
Ոսկրերի շարժուն միացումը կոչվում էհոդ։

img10.jpg

Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ, հոդային մակերեսներ և հոդախոռոչ։
 
Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթներից։ Ներքին թաղանթն արտադրում է թափանցիկ հեղուկ, որը շարժումների ժամանակ փոքրացնում է շփումը և նպաստում հոդամակերեսների սահելուն։ Արտաքին թելակազմ շարակցահյուսվածքը հաստանալով առաջացնում է արտահոդյա կապաններ։
8877.JPG
Հոդային մակերեսները ծածկված են ապակենման աճառով, որը շատ հարթ է և փոքրացնում է շփումը հոդում։ Հոդավորվող ոսկրերից մեկի վրա կա փոս, մյուսի վրա՝ գլխիկ, որն իր ձևով համապատասխանում է փոսին։ Հոդախոռոչը հերմետիկորեն փակ, ճեղքանման տարածություն է, որը պարունակում է քիչ քանակով հեղուկ։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։
Ոսկրերի աճը
 
Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։
Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։
Ոսկրերն ունեն բարդ քիմիական բաղադրություն, կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։ Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ 50% ջուր, օրգանական միացությունները կազմում են 28%, իսկ անօրգանական միացությունները՝ 22%:
Օրգանական միացությունները ոսկրին տալիս են առաձգականություն, ճկունություն, իսկ անօրգանական միացությունները՝ամրություն:Անօրգանական միացություններից հատկապես շատ են կալցիումի կարբոնատը և ֆոսֆորական թթվի աղերը։ Երիտասարդ հասակում ոսկրերում գերակշռւմ են օրգանական նյութերը, և այդ պատճառով դրանք ավելի ճկուն ու առաձգական են։ Ծերության շրջանում ոսկրերում ավելանում է հանքային աղերի պարունակությունը, ուստի դրանք դառնում են ավելի փխրուն և դյուրաբեկ։ Ոսկրերի մակերեսը պատող շրջոսկրը ապահովում է ոսկրերի աճը հաստությամբ և կոտրվածքների ժամանակ նպաստում նրանց վերականգնմանը։

59-61 65, 66 ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

59.Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:,

Բնօրինակ՝
Զուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի թաքնվում, զոհի վրա գաղտագողի չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:

Փոխված տարբերակ՝
Իզուր չէ, որ թույլ գազանն է համարվում գազանների ստրուկը։ Թուլությամբ, անճարակությամբ ու վախկոտությամբ հեշտ թե ոչ ոք կտարբերվի նրանից։ Այդ գազանը պարփակվում է, զոհի վրա բացահայտ հարձակվում է։ Նա հնամաշ հևոցով լռեցնում է՝ լռե՛ք, գազաննե՛ր, վտանգից հեռու մնացե՛ք։

Բնօրինակ՝
Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք տիրակալ էին: Մարդիկ հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ ուժն ու համարձակությունը, ո՛չ ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում հրացանից:

Փոխված տարբերակ՝
Մինչև անզեն մարդու երևալը առյուծներն ընդամենը ենթակա էին։ Մարդիկ հաճախակի էին առյուծի որսի դուրս գալիս։ Բայց ո՛չ թուլությունն ու վախկոտությունը, ո՛չ կոշտությունն ու բացահայտ քայլելը չէին օգնում փրկվել հրացանից։

Բնօրինակ՝
Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին:

Փոխված տարբերակ՝
Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները շատանան, կճղակավոր կենդանիների քանակը կնվազի։ Ու առյուծներին գրեթե բոլորովին պահպանեցին։

Բնօրինակ՝
Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն:

Փոխված տարբերակ՝
Նրանք ոչնչացվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններից դուրս ու վայրի բնությունից, Հնդկաստանում էլ գրեթե չկան:

Բնօրինակ՝
Այժմ առյուծների որսն արգելված է:

Փոխված տարբերակ՝
Այժմ առյուծների որսն թույլատրված է։

Բնօրինակ՝
Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

Փոխված տարբերակ՝
Առյուծի նորածին ձագուկները մեծ են ու միագույն, հետո, մեծանալով, գունազուրկ կամ խամրած են դառնում։

Նույնանուններ

60.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
Բազուկ, զատիկ, փող, վայրի:

Բազուկ

Նա ուժեղ բազուկներով կոտրեց դուռը։

Տատիկս աշնանը հողում բազուկ էր քաղում։

Զատիկ

Երեխաները հավաքել էին տարբեր գույնի զատիկներ։

Մենք մեծ խանդավառությամբ նշեցինք Զատիկի տոնը։

Փող

Նա փողոցում նվագում էր և փող հավաքում։

Գործարքի դիմաց պահանջեց մեծ փող։

Վայրի

Նա պահում էր մի վայրի կատու։

Մենք խփեցինք գնդակը վայրի։

61.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ: Վարել, հարկ, տալ, մատ:

  1. Վարել

    • Պապիկս սիրում է վարել հողը։

    • Նա սովորել է մեքենա վարել 18 տարեկանում։

  2. Հարկ

    • Բնակարանը գտնվում է երրորդ հարկում։

    • Աշխատողները ամսական հարկ են վճարում։

  3. Տալ

    • Քույրս որոշեց ինձ գրքերս տալ։

    • Նա որոշեց քննությանը լավ տալ։

  4. Մատ

    • Մատն վիրավորվեց խաղալու ժամանակ։

    • Դու մի՛ մատ դիր, թե իբր օգնել ես։

65.Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:

Մտքի ծովն ընկնել

Նա այնքան խորացավ խնդրում, որ մտքի ծովն ընկավ։

Քննությունից առաջ սովորողներն մտքի ծովն էին ընկել։

Լեզուն փակ պահել

Նա որոշեց լեզուն փակ պահել և ոչինչ չասել։

Գաղտնիքը իմանալուց հետո ստիպված էր լեզուն փակ պահել։

Հինգ մատի պես գիտենալ

Նա քաղաքը հինգ մատի պես գիտի։

Շարադրության թեմաները նա հինգ մատի պես գիտեր։

Թևերը ծալած նստել

Պետք չէ թևերը ծալած նստել, երբ գործ կա անելու։

Նեղ պահին նա միայն թևերը ծալած նստեց։

Էժան պրծնել

Վթարից նա էժան պրծավ, միայն մեքենան վնասվեց։

Քննությունից վատ չէր գրել, կարելի է ասել՝ էժան պրծավ։

Արցունքները կուլ տալ

Նա ստիպված էր արցունքները կուլ տալ ու շարունակել։

Մայրն արցունքները կուլ տվեց, երբ որդին մեկնում էր։

66.Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիդ իմաստով,
բ) որպես դարձվածք:

Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

Լեզուն չորանալ

ա) Նա այնքան երկար խոսեց, որ լեզուն չորացավ։

բ) Ամբողջ դասաժամին վախից նստած էր՝ լեզուն չորացել էր։

Ջուրը չտեսած՝ բոբիկանալ

ա) Նա իսկապես ջուրը չտեսած բոբիկացավ, երբ գետը ցուրտ էր։

բ) Նա որոշեց քննության գնալ՝ չսովորած, իսկ ես ասացի՝ «Ջուրը չտեսած բոբիկացար»։

Ականջին հասնել

ա) Ծաղկաձորը լեռների հետևում է, և ձայնը դժվար ականջին է հասնում։

բ) Այդ լուրն արդեն ականջիս է հասել, չեմ զարմանում։

18. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Որմնադիր, պատ, պատշար, Վրաստան, վրացի, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերանուն, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

անձանիշ-որմնադիր, պատշար, վրացի, թզուկ, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ,դերասան, հացթուխ, խոհարար, լրտես հետախույզ։

իրանիշ-պատ, Վրաստան, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերանուն, հացաբույս․ խոհանոց, լրագիր,  հետևանք։

19. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Թռչուն, հույս, կասկած, նկար, հուշարձան, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, տառապանք, խիղճ, չարություն, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, , բողոք, դասագիրք:

թանձրացական-թռչուն,նկար,հուշարձան,վերարկու, ճաշ,

վերացական-

20. Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Միջին ասիա, բելոռուսի հանրապետություն, ուրմիա լիճ, ռուսաստանի դաշնություն, հնդկական օվկիանոս, կարմիր ծով, գեղամա լեռնաշղթա, մխիթարյան միաբանություն, սև ծով, շարայի լեռներ, մայրաքաղաք երևան, ձենով օհան, սասունցի դավիթ, անբան հուռի, պարզ լիճ, սյունիքի մարզ, տիգրան մեծ, ախուրյան գետ, պարույր սևակ, արտաշես բարեպաշտ, նորքի զանգված: