Էշի ձուն

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շարունակի՛ր նախադասությունները.
Մի հալիվոր գնում է քաղաք, որ առեվտուր անի

Դու մի ասա, էդ քարի տակ մի շուն կար։

Մի էշի ձու առա, …ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա:

Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին:
Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը.т
Էշի բեռն ինչքան ______ լինի, այնքան ___________ կգնա:

Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:
Հորինի՛ր. «Էշի ականջում քնածը»

Խմած մկան պայմանը

Հայ ժողորվրդական հեքիաթ
Մի գիժ մուկ վախից փախչում է մառան, ելնում նստում գինու կարասի պռնկին, հոտ է քաշում՝ թե չէ, քեֆը լավանում է, ընկնում է կարասը: Խեղճ մուկը, խեղդվելով, աղաչում է Աստծուն. – Աստվա՛ծ ջան, էս ի՞նչ կրակի մեջ գցեցիր: Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի խեղդվե՞մ: Ուրեմն ես մի կատվի բաժին էլ չարժե՞մ: Լավ չէ՞ր՝ կատուն ինձ ուտեր, քան թե անտեղի կորչեի էս կարասի մեջ: Էդ ասելն էր, որտեղից-որտեղ մի չալ կատու է հայտնվում ու կարասի պռնկից ձայն տալիս. – Հիմա որ քեզ կարասից հանեմ, կթողնե՞ս քեզ ուտեմ: – Ո՞ւր է, է՜: Էդպիսի մի լավություն արա, լավությանդ տակից դուրս կգամ: Կատուն թաթը գցում է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ չորանա: Մուկ դու մուկ, պո՛ւկ, փախչում է, մտնում ծակը: Կատուն վիզը ծռում է, նայում, նայւմ ու ասում. – Բա ի՞նչ եղավ մեր սուրբ պայմանը: – Դու էլ բան ասիր, խմած ժամանակ մի բան էր՝ ասինք, կրակն ընկա՞նք:

Առաջադրանքներ
Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:
մոտենալ-հեռանալ
հանել- գցել
չուտել-ուտել
թրջվել-չորանալ
3.Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:
Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի_­­­­­­խեղդվեմ : 
Հիմա որ քեզ կարասից հանեմ, կթողնե՞ս քեզ ուտեմ:
Կատուն թաթը գցում է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ չորանա: 
4.Ի՞նչ կլիներ, եթե կատուն ընկներ գինով լի կարասի մեջ: Փորձի՛ր փոքրիկ պատում հորինել

Մի անգամ կատուն գնաց լիճ ջուր խմելու, նա լճում մի գինով լի կարաս տեսավ, մտածեց ջուր է, մտավ մեջը, որ ջուր խմի, ընկավ մեջը և նա անքան խմեց, որ հարբեց։
-Լավ կլիներ, որ իմ պանիրը վերցնեի քան, թե ջուր խմեի։ Հանկարծ հայտնվում է մի մուկ ու օգնում է կատվին, որ դուրս գա գինու կարասից, հենց ուզում է դուրս գա կարասից ու բռնել մկանը, մուկը հասկանում է, որ կատուն ուզում է ուտել իրեն, նորից հրում է հետ։

Մաթեմատիկա

⦁ Լրացրո՛ւ սեպտեմբեր ամսվա օրացույցը և պատասխանի՛ր հարցերին:

I օր IIօր IIIօր IVօր Vօր VIօր VIIօր
երկուշաբթի երեքշաբթի չորեքշաբթի հինգշաբթի ուրբաթ շաբաթ կիրակի
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30

2․ Օրացույցից օգտվելով՝ պատասխանի՛ր րցերին:
Այսօր ամսի քանի՞սն է 24
Վաղը ամսի քանի՞սը կլինի: 25
Երեկ ամսի քանի՞սն էր: 23
Երկու օրից ամսի քանի՞սը կլինի: 27
Երկու օր առաջ ամսի քանի՞սն էր: 26

3․ Ժամը քանի՞սն է:

3:00 6:00 9:00 12:00

4․ Լրացրո՛ւ պակասող թվերը:
3 6 9 12 15 19 22 25 28 31
5 10 15 20 25 30 35 40 45 50
10 20 30 40 50 60 70 80 90 100
100 200 300 400 500 600 700 800 900 1000

5․Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
32: 4 =8 3 x 4 + 1 = 13
20 : 2 = 10 5 x 8 – 7 = 33
5x 9 = 45 6 x 6 + 14 = 56
7x 8 = 56 72 : 9 + 62 =70

Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն Հայրանուն-Ալեն Նազարյան Կարենի
Դասարան- 3.2
Ընտրությամբ գործունեության խումբ-մաթեմատիկա
Լրացուցիչ կրթություն-
Հեծանիվ վարել- այո
Լողալ-այո
Երկարօրյա ծառայությունից – օգտվում եմ
Երթուղային ծառայությունից /միակողմանի, երկկողմանի, համարը/ -երկկողմանի, երթուղի՝ 8 համար
Ընտրում եմ ուսուցման-առկա ուսուցու, առցանց, ընտանեկան ուսուցում-առկա ուսուցում