Z08.09.2022

Ես ամռանը եղելեմ Կապանում Սյունիքի մարզկենտրոն սիսյան ալվառտ գյուղ  Կապաննը իբրև բնակավայր հայ պատմագրության մեջ հիշատակվում է դեռևս մեր թվարկության 5-րդ դարավերջից, որպես քաղաք՝ 10-րդ դարի վերջերից։ Խորհրդային շրջանում՝ 1938 թվականին, ստացել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ, 1963 թվականին՝ հանրապետական ենթակայության, եղել է Ղափանիշրջանի շրջկենտրոնը։

 

Սիսյանը , քաղաք Հայաստանի Սյունիքի մարզում։ Քաղաքի մշտական բնակչությունը 2011 թվականի մարդահամարի արդյունքներով կազմել է 14 894 մարդ։ Գտնվում է Երևանից մոտ 217 կմ հեռավորության վրա, Երևան-Արցախ, Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Սիսիանի տարածաշրջանը, քաղաքի հետ միասին, ունի 1719 կմ² մակերես։ Սիսիանի քաղաքապետն է Արթուր Սարգսյանը։

Sisian Collection 2021.png

 

մենք գնացել ենք վաղարշեն

Սյունիքի մարզ, ք․ Կապան Հալիձորի բերդ

Հալիձորի բերդ (Հալիձորի Սուրբ Աստվածածնի կուսանաց անապատ), հայկական ճարտարապետական համալիր Հայաստանի Սյունիքի մարզումՈղջի գետի աջ ափին։ Կառուցվել է XVII դարի 1-ին կեսին, որպես անապատ։ XVIII դ. Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Շրջափակված է հատակագծում անկանոն քառանկյան ձև ունեցող (տեղանքից բխող) պարսպապատով, որի հարավարևմտյան անկյունում միակ, հատակագծում շրջանաձև բուրգն է։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և հյուսիսից։ Համալիրում չափերով և տեղադրությամբ գերիշխողը եկեղեցին է (թաղածածկ դահլիճի հորինվածքով, բեմի երկու կողմում՝ ավանդատներով), որին հարավից և հյուսիսից կից են թաղածածկ, երկհարկ շինություններ (առաջին հարկերը հավանաբար գավթի դեր են կատարել)։ Ամրոցի վերակառուցման ժամանակ պաշտպանական նկատառումներով եկեղեցու և կից երկհարկ շինությունների վերին հարկի կտուրները հավասարեցվել են՝ ստացված հարթակից գրոհող թշնամուն գնդակոծելու համար։ 20210814_102748_Trim_Trim_Trim

My Movie2

My Movie

Սյունիքի մարզ, ք, Կապան, Վահանավանք

Վահանավանք նաև Հովհաննավանք[1], միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքիմարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին։

Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքիհանդիսավոր օծումից հինգ տարի անց։ Կառուցումը հովանավորել է Սյունիք նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով եկեղեցուն նվիրաբերում է հսկայական կալվածքներ։ Ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։

Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահանի եղբորորդի Վահան Ա Սյունեցին20210814_125646