Զատիկն ու հավի ճուտիկը

ԶԱՏԻԿ (2).pngՄի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեց, որ նրան քնի մեջ խուտուտ էին տալիս։ Նա քնել էր հավի ճուտիկի վրա։ Ճուտիկի փետուրները խուտուտ էին տվել զատիկին։ Ճուտիկն ասում է արթնացիր, մենք շատ աշխատանքներ ունենք կատարելու, պետք է գնանք տնետուն և ածիկները զարդարենք։ Այդպես նրանք շրջում են և բոլորի տոնական սեղաններն էլ ավելի են գեղեցկացնում։ Շնորհավոր ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ։

Իմ սիրելի կենդանին

շունը.png

Իմ սիրելի կենդանին դա շունն է։ Նա սիրում է ուտել միս, ձուկ, ոսկոր։ Նա խաղում է գնդակով, փայտով։ Նա պաշտպանում է տունը օտարներից։ Շունը հավատարիմ կենդանի է։ Մի օր ընկերոջս շունը բակ էր գնացել մենակ։ Ընկերս շատ էր վախեցել, մտածում էր, որ շունը կկորի։ Մենք միասին գնացինք շունիկին փնտրելու և տեսանք, որ նա վազվզում է այգում։ Ընկերս շատ ուրախացավ և մենք շունիկի հետ ուրախ խաղացինք։

Կապիկների մասին

Կապիկների քաշը 400 գ-180 կգ է և ավելի, մարմնի երկարությունը՝ մինչև 2 մետր։ Որոշ կապիկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը՝ հավասար կամ կարճ, երբեմն՝ կառչող։ Մարդանման կապիկները պոչ չունեն։ Կապիկների վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշապող թմբիկներ: Մազածածկը զարգացած է, առանձին մասերում նույնիսկ երբեմն շատ երկար է և առաջացնում է բաշ, բեղեր, մորուք: Դեմքը և ականջի խեցիները մազապատ չեն։ Խոշոր, մարդանման կապիկների գանգն ունի ոսկրային կատարներ, որոնք ամրանում են հզոր, ծամող մկաններին: Լավ զարգացած են դիմային մկանները։

Ստամոքսը պարզ է, բուսական կերով սնվողներինը՝ բարդ։ Կույրաղի ունեն բոլոր կապիկները, սակայն որդանման ելունը բնորոշ է միայն մարդանման կապիկներին։ Գլխուղեղը մեծ է, գալարներով ու ակոսներով հարուստ, մեծ կիսագնդերը ծածկում են ուղեղիկը։ Լավ զարգացած են տեսողությունն ու լսողությունը։ Կապիկների ձայնալարերը զրկված են ձգող մկաններից և ընդունակ չեն ելևէջելու հնչյունները։

Բաժանվում են երկու խմբի՝ լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ, որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ՝ 4 ընտանիք։ Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքերը լայն են, դուրս ուղղված։ Նեղքթերին բնորոշ է ավել նեղ միջնապատը, իսկ քթանցքերը, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված։

Դասակարգում են երկու խմբի՝ լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ, որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ՝ 4 ընտանիք։ Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքները լայն են դուրս ուղղված։ Նեղքթերին

բնորոշ են ավել նեղ միջնապատը, իսկ քթանցքները, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված:

Կենսաբանական հատկանիշեր

Որոշ կապիկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը՝ հավասար կամ կարճ, երբեմն՝ կառչող։ Մարդանման կապիկները պոչ չունեն։ Կապիկների վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշապող թմբիկներ։ Մազածածկը զարգացած է, առանձին մասերում նույնիսկ երբեմն շատ երկար է և առաջացնում եմ բաշ, բեղեր, մորուք։ Դեմքը և ականջի խոցիները մազապատ չեն։ Խոշեր, մարդանման կապիկների գանգն ունի ոսկրային կատարներ, որոնք ամրանում են հզոր, ծամող մկաններին։ Լավ զարգացած են դիմային մկանները։

Ստամոքսը պարզ է, բուսական կերով սնվողներինը՝ բարդ։ Կույրաղի ունեն բոլոր կապիկները, սակայն որդանման ելունըբնորոշ է միայն մարդանման կապիկներին։ Գլխուղեղը մեծ է, գալարներով ու ակոսներով հարուստ, մեծ կիսագնդերը ծածկում են ուղեղիկը։ Լավ զարգացած են տեսողությունն ու լսողությունը։ Կապիկների ձայնալարերը զրկված են ձգող մկաններից և ընդունակ չեն ելևէջելու հնչյունները։

Կենսակերպը

Մեծ մասը ցերեկային հոտային կենդանիներ են, ծառաբնակ, իսկպավիանները՝ գետնաբնակ։ Սնվում են պտուղներով, տերևներով, երիտասարդ ընձյուղներով, միջատներով, խխունջներով, թռչուններիձվերով, մանր թռչուններով։ Կապիկների խոշոր թշնամիներին ենօձերը, գիշատիչ թռչունները, կոկորդիլոսները և հովազները։ Բազմանում են ամբողջ տարին, ունենում մեկ ձագ։ Ստորակարգ կապիկների հղիությունը տևում է 4-6, գիբոններինը՝ 7, մարդանմաններինը՝ 9 ամիս։ Կյանքի տևողությունը 20-25 տարի է, խոշորներինը՝ 40 և ավելի, մարդանման կապիկներինը՝ 50-60 տարի։

Շատ կապիկներ որսի օբյեկտ են (օգտագործում են միսը և մաշկը)։ Որսում են նաև տանը, կենդանաբանական այգիներում և լաբարատորյաներում պահելու համար։ Քանակը խիստ կրճատվել է, և այժմ կապիկները առնված են պաշտպանության տակ։

Խնդիրներ է առաջարկում Ալենը

  1. Լաուրան 44 մատիտ ունի, Ալենը 3 անգամ շատ։ Որքա՞ն մատիտ ունի Ալենը։
  2. Մենք դասարանցիներով գնացել էինք ճամփորդության։ Աշոտը 9 քայլ արեց, իսկ ես 5 անգամ շատ։ Որքա՞ն քայլ արեցի ես։
  3. Խանութում 1 կիլոգրամ կարկանդակը վաճառում են 700 դրամ ։ Մայրիկս գնեց 3 կիլոգրամ կարկանդակ։ Մայրիկս քանի՞ դրամ տվեց կարկանդակին։
  4. Ես ու Արեգը հավաքեցինք ծաղիկներ։ Ես հավաքեցի 22, իսկ Արեգը հավաքեց 3 անգամ շատ։ Որքա՞ն հավաքեց Արեգը։
  5. Դասարանում կա 3 գրչաման։ Ամեն մեկի մեջ 9 մատիտ։ Ընդհանուր քան՞ի մատիտ կա գրչամանում։